Նախորդ հոդվածում անդրադարձել էինք այն խաղերի ադապտացիաներին, որոնց կերպարները ֆիլմերում մեղմ ասած հանդես էին գալիս անճանաչելի տեսքով:
Այժմ առաջարկում ենք ծանոթանալ նաև այն խաղերի ադապտացիաներին ու իմանալ, թե ինչպիսի փոփոխությունների են ենթարկվել այդ խաղերի աշխարհները ֆիլմերում:
DOOM
Խաղը հայտնվել է 1994 թվականին և միանգամից գերել է շատ խաղատերերի սրտեր: Համարվում է շութեր ժանրի ամենաակնառու խաղերից մեկը: Խաղին հատկապես հայտնություն է բերել առկա թռեշային ոճավորումը, ինչի համար մեկ անգամ չէ որ հայտնվել է սկանդալային քննադատությունների մեջ: Առաջին ֆիլմը դուրս է եկել 2005 թվականին և խաղում ունեցած հաջողությունները պետք է իր արտացոլումը գտնեյին նաև այստեղ: Այդ պատճառով հեղինակների գլխավոր նպատակն էր պահպանել այս հավասարակշռությունը:
Խաղում✔
Խաղը պատկերում է այն, թե ինչպես դեպի Մարս, Ֆոբոս և Դեյմոս տելեպորտացիայի փորձնական աշխատանքները հանգեցնում են նրան, որ Արեգակնային համակարգին սպասվում է լուրջ վտանգ: Դժոխքից հայտնվում են ահռելի թվով հրեշներ: Մեզ տրվում է առաջնորդի դերը, և որ մենք պետք է ոչնչացնենք նախ երկրում առկա բոլոր հրեշներին, իսկ հետո գնալ դեպի դժողք: Խաղը բավական դժվար է իր սյուժեյի մեջ:
Ֆիլմում✔
Ֆիլմի հեղինակների արված փոփոխությունները այն վերածում են ավելի շատ հորրորի, քան թե մարտաֆիլմի: Հիմնական սյուժեն մնում է նույնությամբ:
Իրադարձությունները տեղի են ունենում նեղլիկ լաբարատորիական միջանցքներում: Ի տարբերություն խաղի, այստեղ կերպարները միօրինակ են արված: Բայց ամենակոպիտ թույլտված սխալն այն է, որ դժոխային հրեշների փոխարեն մեզ ցույց են տալիս մուտացիայի ենթարկված անհասկանալի կերպարների: Այս արարքի համար էլ խաղի իրական երկրպագուները չգնահատեցին ֆիլմը:
SUPER MARIO BROS.
Այս խաղի ադապտացիային նախորդ անգամ ևս անդրադարձել էինք: Nintendo-ն այս երկու՝ Մարիո և Լուիջի եղբարյներին դարձրեց իսկական խաղային հերոսների:
Խաղում✔
Խաղի սյուժեյում Կուպա կլանի կրիաները, գլխավորությամբ նրանց առաջնորդ Բոուզեռի, հարձակվում են Սնկերի թագավորության վրա, փակում բնակիչներին փակի տակ, իսկ արքայադստերը առևանգում են: Օգնության են հասնում Մարիո և Լուիջի եղբայրները: Խաղը չի բացահայտում այս կերպարների իսկությունը, թե որտեղից են և այլն: Խաղն ունենում է շատ մեծ հաջողություններ:
Ֆիլմում✔
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում հակառակ խաղի, մռայլ ու ձանձրալի ինչ-որ Դինոխետտեն թագավորությունում: Սնկային թագավորությունը վերածվել է զուգահեռ աշխարհի, կրիայատիպները դարձել են դինոզավրեր, ովքեր սպառնում են տիրանալ մեր աշխարհին: Սակայն նրանց խանգարում են հայտնի եղբայրները, ովքեր այստեղ ներկայացված են Բրուքլինի բնակիչներ: Ֆիլմում ամեն ինչ խախտված է խաղից: Եթե ընդհանրացնենք, ապա ֆիլմում մնացել է խաղից միայն մեկ բան. այն, որ Մարիոն կարողանում է թռնել հակառակորդների գլխներին:
MORTAL KOMBAT
Այս խաղի մասին գիտեն անգամ նրանք, ովքեր կիլոմետրերով հեռու են համակարգչային խաղերից: Լեգենդար ֆայթինգ ժանրի խաղ, որը գերեց միլիոնավոր մարդկանց սրտեր, չնայած իր թարմացվող դաժանությանը: Երբ 1995 թվականին դուրս եկավ առաջին ֆիլմը, խաղային սերիայում թողարկել էր արդեն երրորդ մասը: Չնայած սրան, ֆիլմի հեղինակները հիմք վերցրեցին խաղի առաջին սերիան:
Խաղում✔
Խաղում սյուժեն անորոշ է: Մարտերը տեղի են ունենում տուրնիր շրջանակներում, որտեղ հանդես են գալիս տարատեսակ մարտիկներ, սկսած նինձյաներից, մոնախից, ոստիկանից և դերասաներից: Տուրնիրում տարած բոլոր հաղթանակները հաղթողին կտան երկրային թագավոության տիրակալի տիտղոսի կոչում: Խաղը տարածում է ստացել իր դաժան մարտերով, ինչպիսիք են օրինակ հակառակորդի գլխահատումը, ողնաշարի դուրս հանումը և այլն:
Ֆիլմում✔
Ֆիլմում սյուժեն լրիվ նույնն է: Ռեժիսորին անգամ հաջողվել է ներկայացնել գրեթե բոլոր կերպարներին, ինչպես նաև ֆիլմ է տեղափոխել խաղային լոկացիաները: Տեղ են գտել նաև այն մարտահնարքները, որոնք կային օրիգինալ խաղում:
Ուղակի ամենալուրջ փոփոխություն է հանդիսանում դաժանության բացակայությունը: Ֆիլմում գրեթե արյուն չենք տեսնում, փոխարենը հակառակորդները սառեցնում են միմյանց, այրում միմյանց և մեկմեկու հոգիներ հափշտակում:
SILENT HILL
Սայլենթ Հիլլ անունով այս քաղաքը բավական լուրջ հաջողություններ բերեց թե խաղին և թե էկրանավորմանը: Ֆիլմը ամենաբարձ գնահատականների արժանացած ֆիլմերից է, որի հիմքն է հանդիսանում խաղը: Ֆիլմի աշխատանքներն ընթացել են հինգ տարի: Ֆիլմում առկա է խաղային տարրերը և այլ սեփական լրացումներ:
Խաղում✔
Խաղի հաջողությունը պայմանավորված է նաև նրանում տեղ գտած հրեշների կերպարներով: Ըստ սյուժեյի այս հրեշները արտացոլանքն են ինչ-որ սխալների, գլխավոր կերպարների վախերի: Այս առումով հատկապես նշելու ենթակա է Բուրգագլուխ հրեշ-կերպարը: Խաղում մեծ դեր ունի նաև հոգեբանական կողմը:
Ֆիլմում✔
Ֆիլմի ռեժիսորը պահպանել է այն տեսքը, որն ունի Սայլենթ Հիլլ քաղաքը: Փոփոխության է ենթարկված պատմությունը: Այստեղ հրեշները կերպարների վախերի արտացոլանքներ չեն: Վերջիններս առաջացել են ավելի շուտ ռելիգիայից ելնելով, երբ մահապատժի էին ենթարկում Ալիսա անունով մի աղջկա: Կարելի է ենթադրել, որ աղջիկն այս հրեշների օգնությամբ վրեժ է լուծում բոլոր նրանցից, ովքեր նեղացրել են նրան:
Այս փոփոխությունների հետևանքով ֆիլմն ունենում է ավելի սարսափային տեսք, քան խաղը:
RESIDENT EVIL
Խաղային սերիան սկիզբ է առել հեռավոր 1996 թվականից: Ամենահաջողված խաղային սերիաներից մեկն է համարվում: Հաջողված է նաև այն առումով, որ խաղի հիման վրա նկարահանվել է վեց ֆիլմեր: Սակայն յուրաքանչյուր նկարահանված ֆիլմ հեռացրել է կապը խաղային արմատներից:
Խաղում✔
Խաղային աշխարհը կարելի է ասել չի տարբերվում մեր ներկայիս աշխարհից:
Հիմնական սյուժեն պտտվում է մի կորպորոցիայի շուրջ, որը աշխատանքներ է տանում ստեղծելու նոր տեսակի զենքեր:
Ֆիլմում✔
Առաջին երկու ֆիլմերում քիչ-շատ ռեժիսորը կարողացել է ցուցադրել խաղից առկա էստետիկան և միֆոլոգիան: Սույն կորպորացիան այստեղ ևս նայվում է որպես ամենակարող, ինչպես խաղում էր, նույնիսկ ավելի քանդող, քան խաղում:
Սակայն հետագա ֆիլմերում այս ամենը էական դեր չեն խաղում, քանի որ ֆիլմը սկսում է առանձնանալ խաղից և ստեղծել իր սեփական միֆոլոգիան, որը մեղմ ասած ոչինչ չի հիշեցնում սիրված խաղային սերիայից:
WARCRAFT
Իր ժամանակին խաղն իսկական ռեվոլյուցիա կատարեց ժանրում: Իհարկե դրական իմաստով: Այս խաղից հետո ստեղծված հետագա խաղերն օրինակ էին վերցնում, կարելի է ասել Warcraft-ից: Նույն հաջողությանն արժանացավ նաև ֆիլմը, բերելով հեղինակներին կլորիկ գումար: Այս առումով ֆիլմը համարվում է ամենաեկամտաբերը կինոյի պատմության մեջ, որ հիմնված է խաղի վրա:
Խաղում✔
Warcraft-ի առաջին մասն ունի պարզունակ սյուժե: Այն ներկայացնում է երկու երկրների կռվի պատմությունը: Օռկերն ընդդեմ մարդկանց: Պատերազմը միակ միջոցն է այս երկու ռասաների մոտ, որով կարողանում են հաղորդակցվել նրանք: Խաղն ամբողջությամբ կենտրոնացած է պատերազմի վրա:
Մարդկանց տրված է մագիայի հնարավորություն, մարտական կարիճներ և ասպետներ, իսկ օռկերն ունեն գայլերից կազմված հեծելազոր և կախարդ-նեկռոլիտներ:
Ֆիլմում✔
Որոշակիորեն փոփոխված է ընթացիկ պատմությունը: իահրե այստեղ նույնպես պատերազմն է գլխավոր թեման, սակայն այն ավելի շատ ունի տրագետիկ բնույթ: Այստեղ երկու կողմերի դրական կերպարները փորձում են վերջ դնեն այս պատերազմին: Չնայած հիմք են վերցրել առաջին մասը խաղի, սակայն կան նաև հղումներ հետագա խաղերից: Փոփոխությունը կայանում է պատմության մեջ:
BLOODRAYNE
Արկածային էքշն, որում ներկայցվում է կիսավամպիռ Ռեյնի պատմությունը: Վերջինս փնտրում է իր հորը, վամպիռ Կագանին: Այս պատմությունն է միայն, որ կապում է խաղը ֆիլմին: Ռեժիսորն է Ուվե Բոլլը, ում շատ հաճախ անվանում են ամենավատ ռեժիսորը պատմության մեջ: Ռեժիսորի հիմնական թերությունը կայանում է նրա ոչ կոկիկ վերաբերմունքը մատերիալներին: Վերջինիս համար ընթացող ինտերնետ-ստորագրահավաքը կազմել էր 350 հազար ստորագրություն, ըստ որի ռեժիսորին հորդորում էին լքել կինոինդուսրտրիան:
Խաղում✔
1933 թվականներին է տեղի ունենում խաղային իրադարձությունները: Ռեյնը պետք է կռվի ընդդեմ մաֆիայի: Հիմնական հակառակորդ հանդիսանում է G.G.G.-ին - նեմեցների հասարակությունը, ովքեր ուզում են Հիտլերին ուղեկցել դեպի փառքը: Այս ամենը հանգեցնում է նրան, ով այս նեմեցները ստեղծում են մուտանտների, հսկա-սարդերի և այլ հրեշների:
Ֆիլմում✔
Ընդհանուր սյուժեն հիշեցնում է Միջնադարը: Իսկ կերպարները հագնված են այնպես, իչպես կհագնվեյին XX դարերում: Կերպարները չունեն գերբնական ունակություններ, Ռեյնի հայրն հանդիսանում է գլխավոր հակահերոս, իսկ հրեշների փոխարեն տեսնում ենք մարդկային մուտանտների: Այս ամենը կարելի է կապել ոչ համապատասխան ֆինանսների հետ, սակայն հիմնական անտեսումը կայանում է նրա միֆոլոգիայում և ոճավորման մեջ:
Ահա և այն խաղերը, որոնց ադապտացիան բերել են թեկուզ և հաջողություն, չնայած ոչ բոլորի մոտ, սակայն նրանցում առկա աշխարները մեծ մասամբ տարբերվում են օրիգինալ բնօրինակներից: Իսկ ո՞ր ֆիլմն ես ամենից շատ գնահատում նման ադատացիաներից:
Comments