Երկու Համաշխարհայինները մշտական քննարկվող և ուշադրության կենտրոնում գտնվող թեմաներն են, որոնք մուտք են գործել արվեստի ու ժամանցի բոլոր ճյուղեր՝ կինո, երաժշտություն և իհարկե խաղեր: Իհարկե, երբ պատրաստվում ենք խոսել Call of Duty խաղային սերիայի մասին, ապա չպետք է մոռանանք, որ այդ թեման սերիայի ամենա առաջին խաղերի, կարելի է ասել, անբաժան մասն էր կազմում: Ու ահա, երկար տարիներից հետո՝ 2017 թվականին հեղինակները որոշում են վերադառնալ արմատական հատվածին ու խաղացողին տան բոլոր իմաստներով հին հուշերից մի հատված:
Խաղի գործողությունները տեղի են ունենում Երկրորդ Համաշխարհայինի տարիներին, մասնավորապես 1944-45 թվականներին, այսինքն բուն պատերազմի վերջնամասում:
Սյուժետային հատվածը, կարելի է ասել, իրենից ներկայացնում է մեկ մեծ առաջադրանքի կատարում՝ բաժանված տասնմեկ խաղային մասերի: Մասեր, որոնք առաջարկում են բավական հետաքրքիր խաղային պրոցեսս՝ տարբերվող ու հետաքրքիր, խաղային ոճի բազմազանությամբ՝ սթելսից մինչև բաց առճակատում, լրտեսությունից մինչև տրանստպորտային կառավարում և իհարկե օդային մենամարտեր՝ երկաթյա արծիվների ղեկավարմամբ: Գիտեք, ընդհանուր առմամբ խաղը լավն է: Կարիք չեմ տեսնում լավի մասին երկար խոսել: Ու երևի թե փորձեմ մի փոքր ավելին խոսեմ հակառակ կողմի մասին՝ բացասականների կամ ավելի շուտ թերությունների ու ընդհանուր կարծիքս արտահայտեմ, հիմնվելով նրա վրա: Ինչ՞ի հենց թերությունների, կհայտնեմ վերջում, որը շատ պարզ է իրականում:
Գլխավոր ու անքակտելի թերությունն ինձ համար այս խաղում ու առհասարակ CoD խաղային սերիայում դա եղել է ու շարունակում է մնալ Արհեստական Բանականություն կոչվածը: Եթե սերիայի օրիգինալ խաղերում, հաշվի առնելով իմ անձնական տարիքը, հետևաբար և ոչ շատ ուշադրության բևեռումն այդ կետերին, ապա հետագա խաղերում, նույնիսկ անկախ կամքից տեսանելի էր դրանք ու շատ էի հիմնվում նման բաների վրա: Սերիայի վերջին մի քանի խաղերում՝ Call of Duty: Infinite Warfare, Call of Duty: Black Ops III, Call of Duty: Advanced Warfare բացահայտ էր ԱԲ-յան, մեղմ ասած անգործունեությունը ու ահա նույնը հերթական խաղումն է: Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչու շատ ժամանակ չի տրամադրվում այդ կետին: Իհարկե, հասկանալի է, որ Արհեստական Բանականություն ստեղծելը բավական բարդ է, բայց նման ժանրի խաղերում, որտեղ մշտապես գործ ունես թշնամու հետ, պարտադիր է խաղն ունենա լավ ԱԲ, այն էլ մի ընկերության համար, որին դժվար թե գումարներն այդ հնարավորությունը չտային: Իսկ իրականաում խաղում ունենք մոտավորապես հետևյալ պատկերը՝ հակառակորդը մշտական դիրքում մնալով, կփորձի 2-5 վայրկանը մեկ կրակել քեզ, մինչև դու չսպանես իրեն: Քեզ սպանելը ոչինչ անսպասելի չի տա, սկրիպտը կանի իր գործը, այնպես որ նոր բանի սպասել հաստատ պետք չէ, բավական է առաջին դեպքում ֆիքսել շրջապատում կատարվող գործողությունների հաջորդականությունը: Չգիտեմ, Ձեր համար ոնց, բայց ինձ իրոք խանգարում է նման բութ մոտեցումը, երբ հակառակորդը կփորձի սպանել խաղացող կերպարին, այնինչ մեր զինյալ ընկերներն ուղիղ վերջինիս դիմացն են, որոշներ նույնիսկ մի քանի քայլ հեռավորության վրա ու երկու կողմերն էլ երբեք չեն փորձի միմյանց սպանել, ԱԲ-ն բացակայում է ոչ միայն հակառակորդի մոտ, այլ նաև մեր կողակից կերպարների մոտ էլ: Մի խոսքով, Արհեստական Բանականությունը ավելին էր պահանջում:
Հաջորդ թերությունը, որը մի փոքր կասկածներ թողեց ամեն դեպքում ինձ վրա, դա գրաֆիկայի լուծումներն էին: Խաղը թեպետ բավական սիրուն է նույնիսկ գեյմփլեյի ժամանակ էլ, բայց տեքստուրաների մի ողջ հատված կամ ֆիլտրացիա է անցնում ահավոր դանդաղ կամ չի անցնում առհասարակ ու արդյունքում, որոշ դեպքերում հենց առաջին պլանում, որոշներում էլ երկրորդական / երրորդական պլաններում ունենում ենք պղտորված պատկերներ ու որ ամենա վատն է, բոլոր պլանների ժամանակ այն աչքի ընկնում է ցավոք և շադրություն գրավում է: Չէի ուզենա, որ տպավորություն ստեղծվեր, թե խաղը գնահատում եմ բացառապես գրաֆիկայի վրա հիմնվելով, որն իրականում ինձ համար կարևորներից չէ, բայց 2017 թվականում նման մասշտաբի խաղի համար ամենա քիչը դա անտրամաբանելին է: Այնինչ ես խաղը խաղացել եմ բարձր կարգավորումներով ու իրականում նման խնդիրներ ունեցել են այլ խաղացողներ ևս, որոնց հանդիպել եմ ֆորումներում: Վերոնշյալ այս երկու թերությունները յուղալի հետք են թողնում խաղի վրա:
Հիմնական բացասական վերաբերմունքս կապված էր վերը թվարկած խնդիրների հետ: Այժմ ընհանուր տեսքով, այդ թվում նաև դրականը հաշվի առնելով, ներկայացնեմ այն պատկերը, թե ինչ եմ զգացել խաղն անցնելիս: Ինչպես և հենց սկզբում գրել էի, Համաշխարհային թեման իր արտացոլումն է մշտապես գտել տարբեր բնագավառներում: Ու եթե Համաշխարհային, ապա իհարկե նաև դրամա՝ իր սարսափելի(պատերազմական) ու գեղեցիկ կողմերով: Օրինակ, խաղում կան տեսարաններ սերը պատկերող, ընկերությունը ու այս վերջինի վրա է իրականում հիմնվում խաղի սյուժեն: Եթե որպես առանձին դիտարկում կատարենք, հասկանալի կդառնա, որ սյուժեն, ճիշտ է, գործողություններով հանդերձ կապվում է պատերազմական իրադարձությունների հետ, բայց բուն սյուժեն կերպարների մեջ են: Այս առումով բերեք չխորանանք:
Այլնի վերաբերյալ՝ այո, հետաքրքիր զարգացումներ, դինամիկ խաղ, սինեմատիկ հանված, աչք շոյող դրվագներ, անիմացիաներ ու այլն: Ինչպես և նշեցի, խաղն անցնել հետաքրքիր է: Բայց գոյություն ունի մեկ հանգամանք, որը երևի թե ամբողջ ինդուստրիային է վերաբերվում ու որի մասին վերևի տողերից մեկում նշել էի: Բանն այն է, որ եթե հիմնվեյի միայն լավ կողմերի վրա խաղի, կնշանակեր, որ կրկնվում եմ ամեն ռեվյու գրելիս ու հիմնականում դա վերաբերվում է շութերներին: Այդ պարագան գալիս է հենց շութեր խաղերից, քանի որ անկախ տարվա թողարկումից, անկախ ստուդիայի նախագծումից ու մնացած ամեն բաներից, շութեր խաղերը, էլ չասեմ AAA-կարգի շութերների մասին, խաղացողին են առաջարկում մշտական կոնտենտը: Նորարարություններն այս ժանրում սպառվել են ըստ իս ու մի տեսակ ձանձրալի է դառնում խաղը, որովհետև թեպետ բոլորովին նոր խաղ ես խաղում, բայց արդեն գիտես ընթացիկ զարգացումների մասին:
Ու ամիսներ անց արդեն, հերթական շութերը միանալով մեր հուշերում առկա շատ այլ շութերների, դասվում է նույնների շարքում ու հիշվող բան այլևս չի թողնում:
7.5 / 10-ից
Սյուժե - 7
Գեյմփլեյ - 8
Գրաֆիկա - 8
Խաղ. մթնոլորտ - 7
Comments